Պոնիներ

Ցեղատեսակը ձևավորվել է Շետլանդյան կղզիներում (Շոտլանդիա)։

Շետլանդական պոնին ձիերի ամենատարածված ցեղատեսակներից մեկն է և պոնիներից ամենատարածվածը։Ցեղատեսակի ստույգ ծագումը հայտնի չէ։
Ենթադրվում է, որ Շետլանդական պոնիները ծագել են փոքրիկ տնային ձիերից, որոնք մոտ 2500 տարի առաջ բերվել են Շետլանդյան կղզիներ մայրցամաքային Եվրոպայից։
Շետլանդական պոնին փոքրիկ, բայց ամուր կազմվածքով ձի է, որը ընդհանուր կերպարով հիշեցնում է ծանրաքաշ ձիու[1]։ Նրանք առանձնանում են իրենց խիտ մազածածկույթով, ունեն երկար մազերով պոչ և բաշ[2]։

Այս տեսակի ձին ունենում է 65-110 սանտիմետր հասակ[3], իսկ նրանց միջին քաշը 150-180 կիլոգրամ է։

Գլուխը փոքր է, լայն ճակատով և ուղիղ քիթով։ Քթանցքները լայն են, բարձր դիրքով։

Ականջները փոքր են և լայն տեղադրությամբ։ Աչքերը մեծ են, հիմնականում մուգ։ Շետլանդական պոնիների առանձնահատկությունն այն է, որ նրանք երբեմն ունեն կապույտ աչքեր, ինչը ընդունելի է՝ ըստ ցեղատեսակի ստանդարտի[4]։

 

Շետլանդական պոնիների կյանքի միջին տևողությունը կազմում է մոտ 30 տարի[3]։ Այս ձիերը իրենց հասուն չափերին հասնում են 6-7 տարեկանում, իսկ մինչ այդ համարվում են քուռակներ

;
Պոնիները նաև ակտիվորեն օգտագործվում են երեխաների ձիավարման և մանկական ձիասպորտի համար[5]։

Իրենց տարածվածության շնորհիվ այս ցեղատեսակի ձիերն օգտագործվում են նաև կրկեսային ներկայացումների համար, ցուցադրվում են շատ կենդանաբանական այգիներում[2]։ Նաև օգտագործվում են ձիավարության բուժական դասընթացների համար[1]։

Բացի այդ, Շետլանդական պոնին օգտագործվում են որպես ուղեկից-ձիեր կույրերի համար[1]։

Շետլանդական պոնիներն անչափ հավատարիմ են մարդկանց[6], ինչը թույլ է տալիս նրանց պահել որպես կույրերին ուղեկցողներ։ Դանից բացի, պահվում են որպես ընտանի կենդանիներ[7]

Հեշտ են վարժեցվում, ունեն բավականին բարձր ինտելեկտ։ Ակտիվ են, հետաքրքրասեր, սիրում են շարժվել[6]։

Սոկս անունով շետլանդական պոնին դարձել է հեռուստաաստղ և YouTube-ի աստղ այն գովազդային հոլովակում նկարահանվելուց հետո[9]։ Հոլովակը հրապարակվել էր բրիտանական Three բջջային օպերատորի կողմից։ Տեսանյութի հրապարակումից մի քանի ամիս անց BBC 1-ը վավերագրական ֆիլմ է պատրաստել հոլովակում նկարահանված ձիու մասին։