423 Կատարիր բաժանում և արդյունքը ստուգիր բազմապատկումով:
ա 3384:8=423
423.8=3384
3700:4=925
925.4=3700
բ 1205:5=241
241.5=1205
4826:19=254
254.19=4826
424 բազմապատկումով ստուգիր և տես արդյոք ճիշտե կատարվել բաժանումը:
ա 10212:23=444 այո
28490:70=407 այո
բ 91800:90=1020 այո
72240:42=1720 այո
425 գտիր անհայտ բաղադրիչը:
ա 1384.7=9688
3700.4=14800
բ 4494:14=321
3264:32=102
գ 1694:77=22
2640:40=66

Ախատանք գիրց-տետրից

Օրագիր գրիր այս շափաթվա դեփքերը:
Երկուշաբթի
Ես դուրս եկա քայլեցի և վերադարցա տուն դաս արեցի քնեցի:
Երեքշաբթի
Ես նախաճաշեցի դաս արեցի դուրս եկա տնից հետաքրքիր ժամանակ անցկացրեցի եկա տուն Դաս արեցի և քնեցի:
Չորեքշաբթի
Արթնացամ դուրս եկա գնացի խանութ իմ Plastashon-ի համար խաղեր գնեցի:
Հինգշաբթի
Նախաչաշեցի իմ չորեքշաբթի օրվա գնած խաղերը խաղացի դաս արեցի և քնեցի:
Ուրբաթ
Հայրիկիս հետ ամբոխչ օրը խաղացի իմ եղբայրներնել ինձ հետ:
Շաբաթ
Հայրիկս ինձ տարավ իր աշխատանքավայրը և մենք լիքը գնդակով խաղեր խաղացինք:
Կիրակի
Ինչպես երեքշաբթի օրը:

403 կատարիր գումարում և արդյունքը ստուգիր հանումով:
ա 3245+125=3370
3370-125=3245
բ 3526+514=4040
4040-514=3526
404 կատարիր գումարում և արդյունքը ստուսիր հանումով:
ա 6153-523=5630
5630+523=6153
բ 2453-216=2236
2236+216=2456
405 կատարիր բազմապատկում ևն արդյունքը ստուգիր բաժանումով:
ա 1560.6=93600
93600:6=1560
բ 4200.50=21000
21000:50=420
406 կատարիր բաժանում և սըուգիր բազմապատկումով
ա 21500:50=430
430.50=21500
բ 12420:30=414
414.30=12420
408 կատարիր բազմապատկումը և արդյունքը ստուգիր գումարումով
ա 726.3=2178
726+726+726=2178
2.819=1638
819+819=1638
բ 2.448=896
448+448=896
312.3=936
409 գտիր հանհայտ բաղադրիչը և արդյունքը ստուգիր հաշվիչով:
ա 3226:8=403.2
18=2160:120
բ 1736:14=124
1220:5=244
410 գտիր հանհայտ բաղադրիչը և արդյունքը ստուգիր հաշվիչով:
ա 1584:66=24
21420:70=306
բ 1650:55=30
2640:80=33
411 գտիր հանհայտ բաղադրիչը և արդյունքը ստուգիր հաշվիչով:
ա 6234-537 =5697
7486+321=7807
բ 15874-11231=4643
52341+305=52646
414 Հայկը գնել եր 12 մ ներկարությամփ պարան որի համար վճարում է 2880դրամ հաջորդ որը նա Արաին ուղարկեց այդ պարանից գնելու ևս 20 մետր որգան պետքե վճարի Արան այդ պարանից գնելու համար:
լուծում
2880:12=240

Ավետիք Իսահակյան Եղնիկը

Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր` խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:խորասույզ- Ջրի մեջ սուզված, ջրասույզ արած: Խորասույզ նավ:
Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:երբ,պատշգամբը,փաղչում,ակնթարթի:
Գրիր տրված բառերի հոմանիշները (այս բառերի հոմանիշները կան նաև տեքստում).
ա/զուլալ -վճիտ, պարզ, հստակ, պայծառ, մաքուր,
բ/լուռ — սուս մնալ անձայն
գ/ակնդետ —անհամբեր
դ/ընտանի — ընկերասեր իր ընտանիքը սիրող

4.Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ —/ծնվել,հայտնվել:
բ/խելքը գլխին —դատող, բանիմաց, խելացի:
գ/կողը հաստ —համառ, ինքնասածի, կամակոր:
դ/ճաշը եփել —մեկին պաժել, լավ ծեծել:

ա/մեկին պատժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

5. Տեքստից դու՛րս գրիր չորս բարդ բառ: Հիշեցում՝ Բարդ են երկու և ավելի արմատից կազմված բառերը՝ տոմսարկղ, արևածաղիկ…ինքնամոռաց, անտառներում:

6.Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ-պատվեր:
բ/մալինա —ազնվամուրին:
գ/կենգուրու —ագեվազ:
դ/ստարտ-սկսել:

Անահիտը հայոց Մայր դիցուհին է՝ մայրության, պտղաբերության, խոհեմության աստվածուհին, մայրն ամեն բարիքի: Նա հայոց մայրաքաղաքների հովանավոր աստվածուհին էր, և անահտական տաճարներ կային հայոց բոլոր մայրաքաղաքներում: Այդ իսկ պատճառով հայոց գլխավոր՝ արքայանիստ քաղաքը մայրաքաղաք է կոչվում: Իսկ Անահիտի պաշտամունքի գլխավոր կենտրոնը Երիզան էր՝ Բարձր Հայքի Եկեղյաց գավառում՝ Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքի մոտ գտնվող մի բարձր բլրի վրա: Մինչև 301 թ. գավառը կոչվել է Անահտական: Անահիտի տաճարում կանգնած էր Մայր դիցուհու ոսկյա արձանը, որի համար էլ Անահիտը հայոց աղբյուրներում հիշատակվում է նաև Ոսկեծղի, Ոսկեմայր, Ոսկեմատն անվանումներով: Անահիտը հայտնի էր նաև Մեծ տիկին անվամբ: Մ.թ.ա. 34 թ. հռոմեական զորքերը, Մարկոս Անտոնիոսի հրամանատարությամբ, ներխուժում են Հայաստան: Հռոմեացիները գրավում են Երիզան, ավերում և կողոպտում հայոց տաճարները: Նրանք ավարառում են նաև Անահիտի հսկայական ոսկեձույլ արձանը: Հռոմեացի լեգեոնականները ջարդում են արձանը, մասնատում, բաժանում իրար մեջ: Այդ ավարին մասնակցած հռոմեացի մի զինվոր ճոխ խնջույք է կազմակերպում Օգոստոս կայսեր պատվին։ Երբ կայսրը հարցնում է Անահիտի արձանի մասին, զինվորը պատասխանում է, թե ինքը եղել է առաջինը արձանի վրա հարձակվողներից և այդ ճաշկերույթի ծախսը հոգացել է Անահիտի արձանի սրունքի մի կտոր ոսկով։ Պատմությունն ավանդում է, որ այն զինվորները, որոնք մասնակցել են այդ բարբարոսությանը, նախ կուրացել, ապա խելագարվել ու մահացել են: Հռոմեացիների ավերածություններից հետո, հավանաբար, Արտաշես Երկրորդի օրոք, Երիզայում դարձյալ կանգնեցվել է Անահիտ աստվածուհու ոսկե արձանը: Ինչպես նշում է Ագաթանգեղոսը, երբ Գրիգոր Լուսավորչի գլխավորած հրոսակները մտնում են Երիզա, ավերում են այն և կործանում Անահիտի ոսկյա արձանը: Հետագայում՝ XIX դարում, Երզնկայի մոտ՝ Եփրատի ափին, հայտնաբերվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձուլ արձանի գլուխն ու ձեռքերը, որոնք տարան Անգլիա և այժմ պահպանվում են Բրիտանական թանգարանում: Անահիտին նվիրված հայոց տաճարներում շատ են եղել ոսկե, արծաթե, բրոնզե, քարե արձաններ: Հայոց տաճարների հարստության և շքեղության մասին շատ վկայություններ կան անգամ ասորական տարեգրությունում: Սակայն, ինչպես նշում է Ագաթանգեղոսն իր պատմության մեջ, 301 թ. Գրիգոր Պարթևի հրամանով դրանք բարբարոսաբար ավերվեցին ու թալանվեցին, հայոց տաճարները պղծվեցին, քարուքանդ եղան և այրվեցին: Անահիտի պաշտամունքի գլխավոր սրբավայրերից էր նաև Մեծամորը՝ հայոց Էթիունի երկրի մայրաքաղաքը: Մեծամորում՝ ամենաբարձր վայրում՝ բլրի վրա, Անահիտի տաճարն է եղել: Հնագիտական պեղումների ժամանակ այստեղ բազում ֆալոսներ հայտնաբերվեցին, որ նույնպես պտղաբերության դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին են առնչվում: Վահագն ռազմաստծու պաշտամունքից հետո Անահիտի պաշտամունքը Հայաստանում երկրորդն էր: Հայերն Անահիտին նվիրված շատ տոնակատարություններ են ունեցել, գլխավորը Զատիկն է: Քանի որ Մայր դիցուհին պտղաբերության, ծնունդի տիրուհին էր, նրա խորհրդանիշը հատիկն էր: Եվ զատիկ բառն առաջացել է հատիկից՝ զհատիկ: Անահիտի խորհրդանիշն էր Հազարան հավքը՝ սիրամարգը, որի փետուրների նմանությամբ ներկվում էին զատկական ձվերը: Ավանդության համաձայն՝ մի ժամանակ Մասիսի գագաթին բույն է դրել Հազարան հավքը, որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր ածում` անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատյան աշխարհով, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: Անահիտ աստվածուհու խորհրդանշանն է նաև արագիլը: Հայոց մեջ «արագիլը երեխա բերեց» արտահայտությունը գալիս է վաղնջական շրջանից՝ Անահիտ դիցուհու պաշտամունքից: Մարտի 21-ին, երբ հայությունը տոնել է Ամանորը կամ Վահագնի ծնունդը, դարձյալ փառաբանել են Անահիտ աստվածամորը: Այդ օրը հայերը զարդարել են Կենաց ծառը Հազարան հավքի գույնզգույն ձվերով, գունեղ ժապավեններով, որ բնության զարթոնքի և գարնանամուտի խորհուրդն ունի: Անահիտ աստվածուհուն է նվիրված նաև հայոց Արաց ամսվա Անահիտ օրը՝ ապրիլի 7-ը, երբ հայությունը նշել է մայրության օրն ու խնկարկել Մայր դիցուհուն: Անահիտին նվիրված տոնին հայերը տաճարին ծաղիկներ, ծառի ճյուղեր են ընծայել: Հայոց Կենաց ծառի գաղափարը նույնպես առնչվում է Անահիտի պաշտամունքին: Մայր դիցուհու պատկերը դրամների վրա, արձաններում երբեմն քանդակված էր նաև գլխին ծաղկեպսակով: Անահիտին էին նվիրված նաև Խաղողօրհնեքը, որպես բերքի տոն, ինչպես նաև՝ Տրնդեզը, որ միաժամանակ պարունակում է Վահագնի, Անահիտի և Տիրի պաշտամունքի տարրերը: Խաղողօրհնեքին Անահիտին է ընծայվել առաջին պտուղը: Հայոց քրմերը փառաբանման և անդաստանի ծես են կատարել հայոց այգիներում, դաշտերում, ապա սկսվել է բերքահավաքը: Խաղողօրհնեքը համաժողովրդական տոն է եղել, որին մասնակցել են արքայից մինչ շինական: Տոնն ուղեկցվել է խաղերով, երգերով, պարերով, առատ ու ճոխ սեղաններով, խնջույքով: Առհասարակ, հայոց տոմարի յուրաքանչյուր ամսվա տասնիններորդ օրը նվիրված էր Մայր դիցուհուն և կոչվում էր Անահիտ: Անահիտական տաճարներում օրիորդաց դպրանոցներ են գործել, որտեղ հայուհիները՝ շինականից մինչ արքայադուստր, սովորել են տնարարություն, արհեստներ, որպեսզի հասուն տարիքում արդեն պատրաստ լինեն ոչ միայն ամուսնության, մայրության, այլև ըստ հարկի կրեն ընտանիքի հոգսը: 301-ին Հայաստանում կրոնական հեղաշրջում կատարվեց և քրիստոնեությունը ճանաչվեց որպես հայոց պետական կրոն: Հայությունն ընդդիմացավ: Երկրում պատերազմ սկսվեց, բայց ուժերն անհավասար էին: Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն քարուքանդ արեց հայոց տաճարները, ավերեց ամենը, այլև մահվան սպառնալիքով մարդկանց արգելում էր պաշտել հին աստվածներին: Եվ հայոց դիցերի պաշտամունքը հայությունը խորհրդանիշների, անգամ կենցաղային իրերի ձևով պահպանեց երկար դարեր: Անահիտի պաշտամունքը մնաց կուժերի, կարասների, աղամանների խորհրդանշաններով: Անահիտի խորհրդանշանն է նաև նուռը: Անահիտի պաշտամունքին վերագրվող ծիսական, պաշտամունքային շատ տարրեր 301 թ. հետո վերագրվեցին Հիսուս Նազովրեցու մորը՝ Մարիամին: Մոր պաշտամունքը, մոր նկատմամբ սերն ու հարգանքը հայերը պահպանեցին և պահում են մինչ այժմ: Աշխարհում բնակվող ազգերի մեջ հենց հայերն են, որ մորն ու մայրությունն ընկալում են որպես սրբություն սրբոց, և դա Անահիտ աստվածուհու պաշտամունքից է գալիս: Բոլորովին անտեղի է այն գիտնականների և կրոնավորների պնդումը, թե Անահիտի պաշտամունքը հայերը վերցրել են Իրանից: Դրա հերքումը տարրական է. պարսիկների մեջ այսօր շատ անձնանուններ կան, որոնք կապված են իրենց նախաիսլամական հավատալիքների հետ, բայց ոչ մի պարսիկ Անահիտ անունը չի կրում: Հետևաբար, հենց հայերից է Անահիտի պաշտամունքը տարածվել պարսիկների մեջ: Զավեշտալի է նաև Անահիտ աստվածուհու կերպարի նույնացման փորձերը հունահռոմեական Աֆրոդիտեի, Աթենասի կամ Արտեմիսի հետ: Հունահռոմեական դիցարանի աստվածներն աչքի չեն ընկնում բարեպաշտությամբ և առաքինությամբ: Նրանք փոքրոգի են, ստոր, անառակ, արյունարբու: Այլ է Անահիտի և, առհասարակ, հայոց դիցերի պարագան: Անահիտը, որպես Մեծ մայր, առաքինի ու բարեպաշտ տիրուհի է: Եթե հունահռոմեական աստվածուհիները թե՛ ավանդապատումներում, թե՛ նյութական մշակույթի շատ տարրերում հանդես են գալիս Էրոսի կամ արական այլ կերպարի հետ, ապա Անահիտ աստվածուհին թե՛ դրամների վրա, թե՛ կախազարդերում և արձաններում հանդես է գալիս բացառապես միայնակ կամ երեխայի հետ: Եվ հայերի ու եվրոպացիների վերաբերմունքը դեպի ծնողը հենց մայր դիցուհիների պաշտամունքից է գալիս: Սուրբ ու պարկեշտ է հայոց Մայր դիցուհին, բնականաբար, մայրը սրբություն սրբոց է ամեն հայի համար: Կարծում եմ՝ տեղին չէ նաև Անահիտին վաղ շրջանում ռազմի աստվածությունը վերագրելը: Հայոց արժեհամակարգում կինը չէր կարող ռազմի աստվածուհի լինել, մանավանդ, որ մենք Վահագնի պաշտամունք ենք ունեցել: Թյուրիմացությունն այն է, որ Անահիտը որոշ դեպքերում պատկերված է նիզակով: Բայց նիզակը միշտ չէ, որ կարող է ռազմի նշան համարվել: Հայոց տաճարների գլխին նիզակ է եղել՝ դեպի վեր ուղղված: Այն նաև հոգևոր նշանակություն ունի, երբեմն՝ իշխանության: Գրիգոր Տաթևացին իր երկերում գրում է, որ հայոց արքաները զորություն էին խնդրում Անահիտից ռազմադաշտ գնալուց առաջ: Սակայն դա էլ հիմք չէ պնդելու համար, թե Անահիտը ռազմաստված է: Ամեն ոք կարող է մոր բարեմաղթանքն աղերսել պատերազմից առաջ: Անհեթեթություն է նաև Անահիտին նույնացնել հայոց ընտանեկան օջախի պահապան Նանեին: Ագաթանգեղոսն իր պատմության մեջ հստակ զանազանում է նրանց՝ նշելով թե՛ Անահիտի, թե՛ Նանեի անունները: Ոմանք Անահիտին նույնացնում են հունական հաղթանակի դիցուհի Նիկեի հետ՝ հիմք ընդունելով այն փաստը, որ պարսկական հին պատկերաքանդակներում պարսից արքաներին իշխանության դափնեպսակները հանձնում է Անահիտ աստվածուհին: Բայց կարծում եմ՝ դա ևս հիմք չէ Անահիտին ու Նիկեին նույնացնելու համար: Նախ՝ Անահիտի պաշտամունքը հազարամյակների խորքից է գալիս, իսկ հունական Նիկեն բավական երիտասարդ է Անահիտի համեմատ: Բացի այդ, դրա մեջ տարօրինակ ոչինչ չկա. մայրն իրավասու է իր որդուն դափնեպսակ և իշխանություն հանձնելու: Շատերն այսօր կեղծ տեղեկություններ են տարածում Հայքի անահիտական տաճարներում հետերիզմի՝ ծիսական պոռնկության մասին: Սակայն դա էլ հիմնավորված և փաստված չէ: Հետերիզմը տարածված էր Ասորիքում, Փյունիկիայում, բայց ոչ արի երկրներում՝ Հայքում և Իրանում: Եթե Հայաստանում լիներ հետերիզմ, ապա վաղ քրիստոնեական շրջանի պատմիչները դա անպայման կարձանագրեին՝ նշելով, թե քրիստոնեությունը բարոյականացրեց հայերին: Ավելին, Ագաթանգեղոսը, որ քրիստոնեության առաջին մունետիկն է հայ պատմագրության մեջ, նշում է, որ Անահիտը մայրն էր բոլոր առաքինությունների:

Եթե նախադասությունների ճիշտ դասավորես կիմանաս թե ինչպես առաջացել իմ կույր բանտից արտահայտությունը

Այստեղ ել առաջացել է իմ կույր բանտից արտահայտությունը
Աչքերը փակող թվականը նրա համար եր, որ ոչ մեկին չտեսներ և արդար դատեր նրանք այդ կնոջը պատկերում են Աչքերը կապված մի ձեռքին կշեռք մյուսին սուր իսկ մյուս ձեռքի սուրը մեղավորների ան խնա
Պատժելու համար էր կշեռքի նա կշռում դատում էր մարդկանց գործերը։ Հին հռոմացիները Ֆորմուլա անունով բախտի և արդարադատության աստվածուհի ունեին

Ուղղագրական բառերից դուրս գրիր և դասարանում քննարկեք այն բառերը որոնց քեզ անհարելի են

Նախորդ բառի մեջ մեկական տառ փոխելով ստացիր դանակ բառից վարազ դանակ դարակ դարազ վարազ
Գարի բառից մարդ Գարի Մարի մարդ:

Այստեղ ճանապարհը բաժանվում Է այս ինչ ցուցանակներ են գրիր ինչ է գրած:
Եթե աջ գնաս երկար կքայլես բայց լավ ժամանակ կանցկացնես:
Եթե ձախ գնաս քիչ կքայլես բայց շատ կվախենաս:
Արի այս ճանհապարով գնանք գրիր թե ինչու այդպես վորոշեցինք
Արի գնանք աջ քանի որ նախընտրում եմ արկածներով լի որ անցկացնել
Տղան մոտեցավ ընկերոջը
Նախադասությունը ընդարցակիր որ :
ա տղան լինի աուրախ պայծառ և ժպիտով:
Ուրախ պայծառ և ժպիտով տղան մոտեցավ ընկերոջը:
բ ընկերը լինի ուրախ պայծառ և ժպիտով:
Մղան մոտեցավ որախ պայծառ և ժպիտով ընկերոջը:
Մոտենալը լինի որախ պայծառ և ժպիտով:
Տղան որախ պայծառ և ժպիտով մոտեցավ ընկերոջը:
Աղջիկը լաց է լինում երեխաի պես նեղացելե
Նախադասության մեջ այնպես ստորակետը նշանակիր որ
ա աղջիկը երեխաի պես լաց լինի
Աղջիկը լաց է լինում երեխաի պես, նեղացելե
բ աղջիկը երեխայի պես նեղանա
Աղջիկը լաց է լինում, երեխաի պես նեղացել է

384) Հետևելով Աննի օրինակին գտիր անհայտ բաժանարարը:
ա 45:5 =9 ստ. 45:9=5
540:90=6 ստ. 540:6=90
780:65=12 ստ. 780:12=65
բ 48:6=8
320:80=4
4140:18=230

389 Երբ տատիկը իր ունեցած կորնֆետները հավասար բաժանեց իր 7 թոռնիկների միթև յուրաքանչյուր թոռնիկի հասավ 15 կոնֆետ և ավելացավ եվս 5 կոնֆետ
քանի կոնֆետ ուներ տատիկը
լուծում
15×7=105
105+5 110
392 Եռանկյան կողմերից մեկը 82 մմ է իսկ մնացած երկուս կողմերը հավասար են և 25 մմ ով մեծ են առաջին կաողմից գտիր այդ եռանկյան պարագիծը:
82+25=107
107×2=214
214+82=296

396 Հայկն ունի 4000 դր նշված առարկաներից որոնք կարողե նա գնել այդ գումարով:
600+420=120
1020+750=1770
1770+1250=3000
3000+750=3750

371) Կատարիր գործողությունները:
ա) 44կմ-35մ=44035մ
62դմ 2սմ-8սմ=630դմ
բ)85 կգ-650գ=86650
62տ 210 կգ-280կգ=62տ 490 կգ
գ)24օր 6ժ=30 օր
12ժ 20ր-40ր=12ժ 60ր
374)Չորս իրար հաջորթոթվերի գումարը 166 է որոնք են այդ թվերը:
50+50+60+6
100+30+30+6
175)ա)տպարանում գրքի շապիկը թաղանթապատւղ հաստոցը 10 րոպեում թաղանթապատումե 240 շապիկ քանի շապիկ կտաղանթապատի այդ հաստոցը 2 ժամում:
լուծում
240:10=24
120.24=2880
բ)արտադրամասում կաթը շշերի մեջ լցնող հաստոցը 5 րոպեում լցնում է 45 շիշ քանի րոպեում այն կլցնի 450 շիշ:
լուծում
45:5=9
9.450=4050
376)
ա) բնակարանի վերանորոքման համար վճարելով 117000 դրամ 3 տ գաջ և 3 տ բեմեն ինչ արջե 1 տ գաջը եթե 1 տ ցեմենտն արջե 25000դրամ
լուծում
3.25000=75000
117000-75000=109500
բ) 3 կգ գամ գնելու համար վարպետը վճարելե 2400 դրամ որգան արժե 15 գրամը եթե 40 հատ գամի զանգվածը 1 կգ է:
լուծում
2400:3=800
800:40=20
20.15=300

Պատմիր քո մասին բնութագրիր քեզ
Բնավորության ինչ գծեր ունես աշխատասեր ես թե ծույլ մաքրասերն ես թե փնթի կռվարար ես թե խաղասեր և այլն:
Քեզ քո բնավորության որ գիծնե դուր գալիս:
Բնաորության վոր գիծը կուզերիր փոխել:
Բնավորության որ գիծը նե ամենաշատւ մարդկանց կատաղացնում:
Որ գիծնե նրանց ամենաշատը դուր գալիս:
Բնաորության որ գիծը չունես որ կուզենաիր ունենալ:
Բնաորության որ գիծը չունես որ չեր ել ուզի ունենալ:
Ես աշխատասեր եմ ինձ իմ աշխատասեր բնավորությունե դուր գալիս ես կուզեր փոխել իմ կռվարար բնավորությունը իմ աշղատասիրությունը մարտկանց ամենաշատը կատաղացնումե իմ կռարարությունը ես կուզենաի չունենալ իմ կռվարար բնավորությունը:
Ավելացրու ենպիսի բառեր ուրոնք պատասխան են ինչպիսի հարցին:
Քնքուշ սպիտակ ձյուն :
Գունավուր Գարու :
Գեղեցիկ տիկնիկ:
Բարի տնորեն:
Նիհար Ձմեռ պապ:
Ամենալավ մայրիկ: