Մկների ժողովը                                                 Աթաբեկ Խնկոյան

Սով էր, սով էր Մկստան
Կատվի ձեռից լկստան:
Գզիրն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց տուն-կտուր,
Ջահել, ահել գեղովի,
Ջոջերին ջոկ տեղովի
Կանչեց, բերեց ժողովի`
Թե ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը,
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին.
– Լսե’ք, մկնե’ր ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի…
Սովն է չոքել դռանը,
Ա~խ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը,
Ցավն էլ ունի իր դեղը…
Ա~յ, բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է’, զանգը ո՞վ կախ անի.-Ալո, դո’ւ:
– Ալո՞ն տանի:
– Բալո, դո’ւ:
– Բալո՞ն կախե:
– Չալո, դո’ւ:
– Չալոն կա’ղ է:
– Մստո, դո’ւ:
– Մստոն կարճ է:
– Փոստո, դո’ւ:
– Էդ էլ խի՞ղճ է:
– Համբո, դո’ւ:
– Ես տկար եմ
– Չամբո, դո’ւ:
– Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
– Բստոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
– Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՛նչ Բտո, ի՛նչ Ֆստան,-
Ճստաց Բստոն ճստճստան:
– Լռի, հանդուգն,
Կոտորվե’ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

Դուրս գրիր այն հատվածը, որտեղ խոսվում է օրորալուց, շորորալուց, տազ անելուց:
_ Որ ինչքան էլ օրորա,___________________________________________________________________

__ Որ ինչքան էլ շորորա,__________________________________________________________________

___ Ստից սատկի, տազ անի,_________________________________________________________________

____ Գալն իմանանք գազանի:________________________________________________________________

Տրված վանկերի զույգերը գտիր և ստացիր բառեր:

գա, սա, օ, պա, ար, կա, կեն, ա, մո, աղ,

դա, զար, ջիկ, սակ, չու, պիկ, պա, յու, խիր, ձան, նի, լոր, կի,

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­_ սալոր , օդաչու,_պայուսակ,_գազար, մոխիր, _սալոր, _աղջիկ, արձան, _ կապիկ, կենդանի: ______________________________________________________________

______________________________________________________________________________________

 

Տրված բառերը դարձրու հոգնակի:

տուն, շուն, մարդ, աղջիկ, քար, դուռ, մատ, երեխա, կենդանի, գնդակ

________Տներ, շներ, մարդիկ, աղջիկներ, քարեր,  դռներ,  մատներ,_երեխաներ, կենդանիներ  գնդակներ:_____________________________________________________

_____________________________________________________________________________________

 

Հարցերի պատասխանելով կազմիր նախադասություն:

Ինչպիսի՞                                     Ի՞նչը                                    Ի՞նչ է անում
________Կապույտ  մեքենան   սլանում է ճանապարհով:____________________     _______________________

Ո՞վ                                        Ի՞նչ է անում                            Որտե՞ղ
___Երեխան խաղում է այգում:___________________    _______________________

Ինչերը՞                                Ի՞նչ են անում                         Որտե՞ղ
_____Հողագործները   փոս են փորում     այգում:_____________________    ______________________

Ովքե՞ր                                   Ի՞նչ են անում                          Որտե՞ղ
_____Խոզուկները__թավալվում են ցեխի մեջ :__________________    ______________________

Փորձիր հակիրճ պատմել առակը:

_Մկները _բակում ժողով են անում : Մի կատու մառանի մոտ կանգնած է լինում, մկները հենց հաց են

Ուտում,  կատուն բռնում :

Որոշում են զանգ կախեն կատվի վզից, որ հենց իրենց մոտենա, զրնգա, լսեն, փախնեն:

Մեկը մյուսի վրա է գցում զանգ կախելը, վերջում էդպես էլ չեն կախում:____________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Կատվին նամակ գրիր և զգուշացրու թե մկներն  ի՞նչ են որոշել անել

Բարև _սիրելի Կատու, քեզ գրում է Միշան: Հուսով եմ լավ ես, ու դիմանում ես այս գող մկների ձեռքին: ի դեպ մկները որոշել են քեզանից__ զանգ կախեն, զգուշացիր:______________________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:
  • x 0 + 4 : 4 + 4 x 1 + 4 x 4 = 21

5: 5 + 5 x 5 + 5 x 1 + 0 x 5 =31

24: 4 + 36 : 4 + 12 : 4 + 40 : 4 =28

  1. Լրացրու՛ պակասող թիվը։

4 օր 5 ժամ  = 101 ժամ

3 շաբաթ 5 օր  = 26  օր

2 տարի 6 ամիս = 30ամիս

4 ժամ 15 րոպե= 255 րոպե

3 րոպե 15 վայրկյան = 195  վայրկյան

  • ժամ 15 ր =  135րոպե
  1. Հաշվի՛ր:

457+478=935           654+176=830

741-148=593            681-149=532

  1. Լուծի՛ր խնդիրները:

Գնացքը 5 վագոն ունի։ 4 վագոններից յուրաքանչյուրում 40 ուղևոր կա։ Քանի՞ ուղևոր կա  5-րդ վագոնում, եթե ամբողջ գնացքում կա 210 ուղևոր։

Լուծում40×4=160 210-160=50

Պատ.՝50 ուղևոր։

  1. Դահուկորդը մեկ ժամում 40 կմ է անցնում։ Նա 3 ժամում քանի՞ կմ կանցնի։

Լուծում3×40=120

Պատ.՝120 կմ:

 

 

 

 

 

 

Իմ      Հեքիաթը

Իմ      Հեքիաթը

Լինում է, չի լինում մի  տղա՝  անունը Լոլոզիկ: Լոլոզիկի  ձեռքերը

շա՛տ երկար են լինում: Այնքան երկար, որ ձգեր կհասցներ

Լուսնին ու  աստղերին : մի օր լոլոզիկը  որոշում է, որ լուսինը

շատ սիրուն է, ու պիտի իրենը լինի: Երբ մութն

ընկնում է, ձերքերը երկարացնում է և  երկնքից  պոկում  լուսինը:

Այնքան  է դուրը գալիս , որ որոշում է ուտել  այն : Մարդիկ երկնքում տեսնում են, որ լուսին չկա, ու շատ են տխրում: Փորի մեջ խուտուտ է տալիս լուսինը, Լոլոզիկը սկսում է բարձրաձայն ծիծաղել և լուսինը բերանից դուրս է թռչում ու կրկին հայտնվում երկնքում:

Հայր Բոնամիի հեքիաթը

Հայր Բոնամիի հեքիաթը /Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ/

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր: Ահա այդ հեքիաթը.                                                                                  Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում:

Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

— Հասկացա՜, — բացականչում է նրանցից մեկը: — Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

— Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ, — հարցնում է նա:

— Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

— Ի՜նչ եք ասում, — պատասխանում է մարդը: — Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ զվարճալի էր:

About me

Hello! My name is Misha. I am eight. I am a schoolboy. I am from Yerevan. I have got a big family: a mother, father, two brothers, grandmother, grandfather and me. My brothers’ names are Areg and Anri. This is my mother. Her name is Marta. This is my father. His name is Vahan. This is my grandfather. His name is Misha. This is my grandmother. Her name is Lena. I like to read books, ride a bike and play games. I have got a good friend. His name is Narek. He is eight. He is a schoolboy too. I like my family very much!

Աշունն ու տերևը

«Աշունն ու տերևը»

Աշունն եկավ և աշխարհը գունավորվեց :

Ծառի վրա մի դեղին տերև է  դողում:

Քամին  ասեց.

-Ինչու ես կանգնել :

Տերևն ասաց.

-Վախենեում եմ  ընկնելուց:

Քամին ասաց.

–  Արի քեզ  գրկեմ ու իջեցնեմ, միասին պար կգանք:

Տերևը համաձայնեց ու շորորալով պոկվեց, քամու հետ  ճանապարհ ընկավ: