Գիտեք՞,որ տարբեր երկրներում  Ձմեռ պապը տարբեր անուներ ունի:Ամեն երկրում իրենց  ավանդույթներով  են միմիյանց   նոր տարին շնորհավորում:Հայաստանում  Ձմեռ պապին նայև անվանում են Կաղանդ պապ: Վրաստանում Ձմեռ պապին ասում են Տովլա Բաբուա: Ռուսաստանում անվանում են Դեդ Մոռոզ:ԱՄՆ ում, Կանադայում, Ավստրալիայում, Արևմտյան Եվրոպայում՝ Սանտա Կլաուս: Նիդեռլանդներում՝Սինտեր Կլաս:Ֆինլանդիայում՝ Յոլուպուկի:Ֆրանսիայում՝ Պեր Նոել կամ Սուրբ Շալանդ:Ուզբեկստանում անվանում են Կորոբոբո: Ղազախստանում՝ Այազ Արա:

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:

Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը

 

Հեքիաթ բախտը բերելու մասին

Մի անտառ կար: Այդ անտառում իրար կողքի երկու ծառեր էին  աճում` ջահե~լ, սիրո~ւն: Երեկոները նրանք բախտի մասին էին փսփսում:

_Ես որ մեծանամ, բարձր ու մեծ ծառ եմ դառնալու,- ասում էր նրանցից մեկը,- թռչունները կապրեն իմ ճյուղերի մեջ: Բոլորը կհանգստանան իմ ստվերի տակ: Արևի շողերին և առավոտվա հովիկին առաջինը ես կդիմավորեմ: Մի քանի տարի հետո իմ տակ աճած ծառիկները կշրջապատեն ինձ: Նրանք փոքրիկ ու հրաշալի ծառեր կդառնան:

__Չէ~,_ասում է մյուսը,- աճել-մեծանալը  էնքան էլ լավ բան չի: Ձմռանը ցուրտն է ծեծում, ամռանն արևն է վառում:   Ամբողջ օրն էլ  արմատներդ  պիտի աշխատեցնես, որ տերևներիդ ջուրը   հասցնես,  կշտացնես: Ավելի լավ է փայտահատն ինձ կտրի, հետո ինձնից մի հրաշալի բան սարքեն, դնեն փափուկ բարձի վրա:

Եվ ի՞նչ եղավ հետո: Եկավ մորուքավոր փայտահատը և կտրեց երկրորդ ծառը:  Նրա մի մասը վառարանում վառեցին, մյուս մասից սիրուն զարդատուփ սարքեցին: Երկար ժամանակ տուփը բարձի վրա ապրեց` մեջը` սիրուն ականջօղե~ր, մատանինե~ր ու անուշահոտ օծանելիքներ: Հետո տուփը քիչ-քիչ հնացավ, չորացավ, փականը փչացավ, հալից ընկավ: Էս խեղճ տուփը տվեցին փոքրիկներին, որ խաղան: Սրանք էլ խաղացին-խաղացին, վերջը  տուփը ջարդեցին, մի կողմ գցեցին: Մինչև ձմեռ նրա տաշեղները դեռ բակում էին, հետո   ինչ եղան, ոչ ոք չիմացավ:    Այ, եթե քամին հարցնի  առաջին ծառին, թե ինչ եղավ երկրորդ ծառը,  նա կպատմի, որ հին տուփի տաշեղներով ագռավը բույն է հյուսել իր ճյուղերին:  Այսպես երկու ընկերուհիներ գտել են իրար և զարմացել իրենց բարի բախտի վրա:Նրանք հասան իրենց ուզածին, դուք էլ ձերին կհասնեք:

Առաջադրանքներ

  1. Ինչ եք հասկանում /բախտը բերել է/ արտահայտությունը լսելիս:

Ես հասկանում եմ բախտը բերել է արտահայտությունը այսպես․օրինակ, որ մարդ լավ ընկեր ունի։

  1. Գրեք, թե ինչում է ձեր բախտը բերել: Մի անգամ սահնակ վարելուց գլխիս վրա ընկնում էի,  v բայց չընկա։

 

ձմեռ

Բարև, Ձմեռ պապիկ․

ես քեզ շատ եմ սիրում ու ես հավատում եմ քեզ,  բայց ես քեզնից բան չեմ ուզում,  միայն մի բան՝աշխարհին խաղաղություն և սեր միմյանց հանդեպ։

Ձմեռ պապիկին՝ սիրով Միշայից

This is Tom’s family. Tom has got a small family: a mother, father, sister and a brother. Tom’s father is a doctor. His name is Aram. Tom’s mother is a teacher. Her name is Anahit. Tom’s brother is a schoolboy. He is nine. His name is Levon. He is on the grass. Tom’s sister is a schoolgirl. She is seven. Her name is Nare. Tom has got a dog. It is white. It is on the bench(նստարան). Its name is Rex.

Մայրենի

Նամակ  Եղևնուն

Բարև, եղ՜ևնի, ես քեզ շատ եմ սիրում  ու ես իմացել եմ քո մասին։ Քեզ մի խորհուրդ․ մի հիշի քո անցյալը և հավատա քո երազանքներին։ Դու մարդկանց ամենասիրելի տոն ես զարդարում։

Սիրով՝ Միշա

 

 

Մայրենի

Նամակ ձյանը

Բարև, ձյուն․

Ես քեզ շատ եմ սիրում, ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն։ Ինչ կլինի գաս մեր տուն։ Ես կուրախանամ ու քեզ էլ կուրախացնեմ, միայն արի։ Հա, մոռացա ասեմ, որ ես Միշան եմ։

Սիրով՝ Միշա

Նամակ ձմռանը

Բարև Ձմեռ, ես քեզ շատ եմ սիրում ու շատ եմ սպասել քեզ ։ Ես սիրում եմ ձմեռն և ամառը ։ Ինչ կլինի ձյուն բերես՝ իհարկե եթե կարող ես։Հա մեկել մոռացա ասեմ ,որ ես Միշան եմ։ՈՒ ես շատ եմ սիրում քո ամանորը, երբ մեզ հյուր է գալիս Ձմեռ պապը, մեզ նվերներ է բերում, տոնածառն ենք զարդարում, բակում սահնակ քշում ու ձնագնդի խաղում։

սիրով Միշա։

 

Եղևնին

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Աբրեշում-մետաքս, սոսափ-տերևների շարժվելուց առաջացած ձայն, վաղորդյան-առավոտյան։
  2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

Հիշում եմ կանաչ իմ ընկերներին,
Արահետներն եմ հիշում ձյունի տակ,
Հիշում եմ բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն եմ հիշում իմ գլխի վերև,
Եվ իմ մայր անտառն ասեղնատերև,
Հովերն եմ հիշում ես գարնանային,
Որ ինձ այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն եմ հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում եմ սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն եմ հիշում անտառապահի:

Հիշում եմ բոլորն ու չեմ ափսոսում,
Որ էլ անտառի երգը չեմ լսում,
Ինչո՞ւ ափսոսամ, երբ իմ թևերին
Գարուն եմ բերել երեխաներին,
Գարուն եմ բերել այս ձմռան օրով
Եվ տուն եմ մտել կանաչ շորերով.
Ե՞րբ եմ ես այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ եմ ես եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ եմ տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են ինձ մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իմ պերճ
Կանգնել եմ ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ եմ նայում աշխարհին,
Կարծես հենց ես  եմ բերել Նոր տարին:

 

  1. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու: Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
    որ էլ անտառի երգը չի լսում։ Հպարտ նայում է աշխարհին, կարծես հենց նա է բերել Նոր տարին։