Եղևնին

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Աբրեշում-մետաքս, սոսափ-տերևների շարժվելուց առաջացած ձայն, վաղորդյան-առավոտյան։
  2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

Հիշում եմ կանաչ իմ ընկերներին,
Արահետներն եմ հիշում ձյունի տակ,
Հիշում եմ բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն եմ հիշում իմ գլխի վերև,
Եվ իմ մայր անտառն ասեղնատերև,
Հովերն եմ հիշում ես գարնանային,
Որ ինձ այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն եմ հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում եմ սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն եմ հիշում անտառապահի:

Հիշում եմ բոլորն ու չեմ ափսոսում,
Որ էլ անտառի երգը չեմ լսում,
Ինչո՞ւ ափսոսամ, երբ իմ թևերին
Գարուն եմ բերել երեխաներին,
Գարուն եմ բերել այս ձմռան օրով
Եվ տուն եմ մտել կանաչ շորերով.
Ե՞րբ եմ ես այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ եմ ես եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ եմ տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են ինձ մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իմ պերճ
Կանգնել եմ ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ եմ նայում աշխարհին,
Կարծես հենց ես  եմ բերել Նոր տարին:

 

  1. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու: Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
    որ էլ անտառի երգը չի լսում։ Հպարտ նայում է աշխարհին, կարծես հենց նա է բերել Նոր տարին։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *