РУБРИКА:ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։

 

Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։

Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։

Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։

Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։

Առաջին պատառը կուլ տալիս ասում է.

-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞  վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր: Առակը անշնորհակալ մարդկանց մասին է: Ովքեր միշտ դժգոհում են իրենց բախտից: Ոի միայն վատն են տեսնում:

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին: Հերոսը անշնորհակալ կույր մարդ էր, ով չէր գնահատում իր հարազատների արած լավությունները ու միշտ դժգոհում էր:

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

Մարդը գեղեցիկ է իր վարքի գունագեղությամբ:Մի վատնիր քո սերը մեկի վրա, ով չի գնահատում այն: -Վիլյամ Շեքսպիր:Գերադաս մարդու միտքը գնահատում է ազնվությունը. անլիարժեք մարդու միտքը գնահատում է օգուտը.-Կոնֆուցիուս:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *