Հաշվետվություն 1

Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները» (հատված)
Опубликовано 19.10.2021
Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ոչ արև, ոչ աստղեր, ոչ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Ավելացրու բառեր, որոնք պատասխանեն ինչպիսի՞ հարցին:
երկար ճանապարհ

մեծ ձուկ

ուժեղ նավաստի

հետաքրքիր արկած

Մեկ բառով գրիր՝
արծաթով պատված-արծաթապատ
կարճ հասակ ունեցող-կարճահասակ
կանգ առնել-կանգնել
միտք անել-մտաել
արծաթով պատված-արծաթապատ

3.Շարունակիր ասացվածքները՝

Ով ինչ անի իրեն կանի :

Ինչ որ ցանես այն կհնձես:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտռածը ոչ:

4.Ինքդ բացատրիր հետևյալ բառերը՝

Քարաշեն-քարից շինություն
անուշա համ-անուշ համով
ծաղկազարդ-ծաղիկներով զարթարված
անտուն-առանց տուն

5.Գրի՛ր տրված բառերի հականիշները:

լույս-մութ, խավար, ստվեր
խելացի-անխելք, հիմար, խենթ, տխմար
խոսել-լռել, լուռ մնալ, չխոսել
բարի-չար, անբարի, դաժան, վատ
ամեն ինչ-ոչ ինչ
օգուտ-ան օգուտ

6.Տեքստում ինչպե՞ս է նկարագրված մեծ ձուկը:այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

7.Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ՝Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:Նավաստիները նկատելեին ձկանը

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը: ոչ ձուկը ոզումեր ջուր խմեր բայց հենց բացեց բերանը ընկավ նավը

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ: ոչ նավաստիները նավը բրթեցին նրա բերանի մեջ

դ) Պատճառը նշված չէ: նշված է

8.Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից:նա առաչարկեց երկեու նավերը կպցնեն իրար և ուղարկեն այդ նավերը ձկան բերանը այդպես հշտությամբ նրանք դուրս կգան

9.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: որովհետև եթե նրան վերցներն նավը նա նուրից ինչոր մեկի կուտեր

https://youtube.com/shorts/UrqOvwVs9QU?feature=sharei’