Այս պատմությունը մի աղջկա մասին է, ով մի տարօրինակ հնարավորություն ուներ: Գիշերները, երբ բոլորը քնում էին, նա արթնանում էր ու պատուհանից դուրս գալիս, նստում իր փոքրիկ վարդագույն աթոռակի վրա ու թռնում դեպի աստղերը: Աղջիկն ուներ մի աստղ, որն իր ամենասիրելին էր: Նա աստղին անուն էր տվել՝ ԲԷ612: Ծնողները չգիտեին աղջկա սուպերհնարավորությունների մասին և երբեք էլ չէին իմանա, եթե մի գիշեր մայրը չարթնանար ու չմտներ աղջկա սենյակի հեռուստացույցի բարձր ձայնն անջատելու: Մայրը բացեց դուռն ու սարսափած կանաչեց հայրիկին: Սենյակում իրենց աղջիկը չկար, հեռուստացույցը միացրած էր, իսկ պատուհանները բաց էին: Ծնողները վախեցած զանգահարեցին աղջկան: Աղջիկը ստիպված հետ իջավ Երկիր ու պատմեց ողջ ճշմարտությունը իր ծնողներին: Նրանք զարմանքից քար էին կտրել: Ճիշտ է մեր ժամանակներում, երբ թվում է, թե էլ ոչնչով զարմանալ հնարավոր չէ, միևնույնն է տիզերք թռչել աթոռով ու առանց որևէ սարքերի այնտեղ շնչելը, շատ զարմանալի ու անհավատալի է: Հենց դա էր պատճառը, որ աղջնակը վախենում էր իր հնարավորությունների մասին պատմել: Ավելի զարմանալին այն եր, որ աղջիկը ԲԷ612 մոլորակում նաև ընկեր ուներ: Ավելի կզարմանաք, երբ իմանաք ով էր նրա ընկերը:նա բոլորիս քաջ ծանոթ Փոքրիկ Իշխանն էր: Դա իմանալուց հետո ծնողները միայն գլխի ընկան, թե որտեղից էր աղջիկը տուն բերել այդքան յուրօրինակ ու տարբերվող ծաղկամանով վարդը, որը աղջիկն այդքան քնքշությամբ էր խնամում: Ցավոք ծնողներին նա չէր կարող իր հետ այնտեղ տանել, և ոչ էլ ընկերոջը Երկիր բերել: Այդ պատճառով էլ ծնողները հեռախոս փոխանցեցին Փոքրիկ Իշխանին և այսուհետ միմյանց հետ կապ սկսեցին պահել տեսազանգի միջոցով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *