Հաշվետվություն 1

Օրագիր գրիր այս շափաթվա դեփքերը:
Երկուշաբթի
Ես դուրս եկա քայլեցի և վերադարցա տուն դաս արեցի քնեցի:
Երեքշաբթի
Ես նախաճաշեցի դաս արեցի դուրս եկա տնից հետաքրքիր ժամանակ անցկացրեցի եկա տուն Դաս արեցի և քնեցի:
Չորեքշաբթի
Արթնացամ դուրս եկա գնացի խանութ իմ Plastashon-ի համար խաղեր գնեցի:
Հինգշաբթի
Նախաչաշեցի իմ չորեքշաբթի օրվա գնած խաղերը խաղացի դաս արեցի և քնեցի:
Ուրբաթ
Հայրիկիս հետ ամբոխչ օրը խաղացի իմ եղբայրներնել ինձ հետ:
Շաբաթ
Հայրիկս ինձ տարավ իր աշխատանքավայրը և մենք լիքը գնդակով խաղեր խաղացինք:
Կիրակի
Ինչպես երեքշաբթի օրը:Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր` խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:խորասույզ- Ջրի մեջ սուզված, ջրասույզ արած: Խորասույզ նավ:
Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:երբ,պատշգամբը,փաղչում,ակնթարթի:
Գրիր տրված բառերի հոմանիշները (այս բառերի հոմանիշները կան նաև տեքստում).
ա/զուլալ -վճիտ, պարզ, հստակ, պայծառ, մաքուր,
բ/լուռ — սուս մնալ անձայն
գ/ակնդետ —անհամբեր
դ/ընտանի — ընկերասեր իր ընտանիքը սիրող

4.Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ —/ծնվել,հայտնվել:
բ/խելքը գլխին —դատող, բանիմաց, խելացի:
գ/կողը հաստ —համառ, ինքնասածի, կամակոր:
դ/ճաշը եփել —մեկին պաժել, լավ ծեծել:

ա/մեկին պատժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

5. Տեքստից դու՛րս գրիր չորս բարդ բառ: Հիշեցում՝ Բարդ են երկու և ավելի արմատից կազմված բառերը՝ տոմսարկղ, արևածաղիկ…ինքնամոռաց, անտառներում:

6.Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ-պատվեր:
բ/մալինա —ազնվամուրին:
գ/կենգուրու —ագեվազ:
դ/ստարտ-սկսել: Եթե նախադասությունների ճիշտ դասավորես կիմանաս թե ինչպես առաջացել իմ կույր բանտից արտահայտությունը

Այստեղ ել առաջացել է իմ կույր բանտից արտահայտությունը
Աչքերը փակող թվականը նրա համար եր, որ ոչ մեկին չտեսներ և արդար դատեր նրանք այդ կնոջը պատկերում են Աչքերը կապված մի ձեռքին կշեռք մյուսին սուր իսկ մյուս ձեռքի սուրը մեղավորների ան խնա
Պատժելու համար էր կշեռքի նա կշռում դատում էր մարդկանց գործերը։ Հին հռոմացիները Ֆորմուլա անունով բախտի և արդարադատության աստվածուհի ունեին

Ուղղագրական բառերից դուրս գրիր և դասարանում քննարկեք այն բառերը որոնց քեզ անհարելի են

Նախորդ բառի մեջ մեկական տառ փոխելով ստացիր դանակ բառից վարազ դանակ դարակ դարազ վարազ
Գարի բառից մարդ Գարի Մարի մարդ:
Այստեղ ճանապարհը բաժանվում Է այս ինչ ցուցանակներ են գրիր ինչ է գրած:
Եթե աջ գնաս երկար կքայլես բայց լավ ժամանակ կանցկացնես:
Եթե ձախ գնաս քիչ կքայլես բայց շատ կվախենաս:
Արի այս ճանհապարով գնանք գրիր թե ինչու այդպես վորոշեցինք
Արի գնանք աջ քանի որ նախընտրում եմ արկածներով լի որ անցկացնել
Տղան մոտեցավ ընկերոջը
Նախադասությունը ընդարցակիր որ :
ա տղան լինի աուրախ պայծառ և ժպիտով:
Ուրախ պայծառ և ժպիտով տղան մոտեցավ ընկերոջը:
բ ընկերը լինի ուրախ պայծառ և ժպիտով:
Մղան մոտեցավ որախ պայծառ և ժպիտով ընկերոջը:
Մոտենալը լինի որախ պայծառ և ժպիտով:
Տղան որախ պայծառ և ժպիտով մոտեցավ ընկերոջը:
Աղջիկը լաց է լինում երեխաի պես նեղացելե
Նախադասության մեջ այնպես ստորակետը նշանակիր որ
ա աղջիկը երեխաի պես լաց լինի
Աղջիկը լաց է լինում երեխաի պես, նեղացելե
բ աղջիկը երեխայի պես նեղանա
Աղջիկը լաց է լինում, երեխաի պես նեղացելե
Պատմիր քո մասին բնութագրիր քեզ
Բնավորության ինչ գծեր ունես աշխատասեր ես թե ծույլ մաքրասերն ես թե փնթի կռվարար ես թե խաղասեր և այլն:
Քեզ քո բնավորության որ գիծնե դուր գալիս:
Բնաորության վոր գիծը կուզերիր փոխել:
Բնավորության որ գիծը նե ամենաշատւ մարդկանց կատաղացնում:
Որ գիծնե նրանց ամենաշատը դուր գալիս:
Բնաորության որ գիծը չունես որ կուզենաիր ունենալ:
Բնաորության որ գիծը չունես որ չեր ել ուզի ունենալ:
Ես աշխատասեր եմ ինձ իմ աշխատասեր բնավորությունե դուր գալիս ես կուզեր փոխել իմ կռվարար բնավորությունը իմ աշղատասիրությունը մարտկանց ամենաշատը կատաղացնումե իմ կռարարությունը ես կուզենաի չունենալ իմ կռվարար բնավորությունը:
Ավելացրու ենպիսի բառեր ուրոնք պատասխան են ինչպիսի հարցին:
Քնքուշ սպիտակ ձյուն :
Գունավուր Գարու :
Գեղեցիկ տիկնիկ:
Բարի տնորեն:
Նիհար Ձմեռ պապ:
Ամենալավ մայրիկ:

Ը ՁԱՅՆԱՎՈՐԻ ԱՐՏԱՍԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
NOVEMBER 9, 2021
1. Բառասկզբում լսվող ը-ն գրվում է ը ղ, մ, ն տառերից առաջ:
Օրինակ
ընկեր, ընտիր, ըմպել, ըմբիշ, ընթացք, ընկնել:

Մի քանի բառերի սկզբում լսվում է թույլ ը, որը չի գրվում: Դրանք զբ, զգ, շպ, շտ, սպ, ստ, սկ հնչյունախմբերով սկսվող բառերն են. զբաղվել, զգուշանալ, զգալ, շտապել, շպրտել, սպիտակ, սկսել և այլն:

2. Բառամիջում ը գրվում է, եթե կա ը-ով սկսվող մասնիկ կամ արմատ:
Օրինակ
ըստ (օրըստօրե), ընդ (անընդմեջ, մերթընդմերթ), ընկեր (խաղընկեր, պարընկեր), ընկալ (դյուրընկալ, հյուրընկալ), ընթաց (սրընթաց, դանդաղընթաց), ընկնել (համընկնել, չընկնել, կընկնի):
3. Մնացած դեպքերում բառամիջում երկու բաղաձայնների միջև լսվող ը ձայնավորը չի գրվում.
Օրինակ
ակնթարթ, անակնկալ, ունկնդրել, առնչվել, գույնզգույն, լուսնկա, հետզհետե, ձեռնտու, մթնկա, մթնշաղ:
4. Բառավերջում ը հնչյունը գրվում է, եթե արտասանվում է
Օրինակ
տունը, գիրքը, ձյունը, ինը, տասը, դառը, ինքը, ամենքը, ոչ մեկը, ընդամենը, ընդհակառակը
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով, նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե չէ, ի՞նչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երիտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:

Երիտասարդը խնջույքի ժամանակ աննկատ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… Հե~յ, մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, աստված գիտե՝ մեր որդին հիմի ում պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՜նչ իմանաս, կարելի է նա էլ իմ որդուն իր բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լաց եղավ:

-Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկների մեջ առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…