Հետաքրքիր նյութ

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով:

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական սւշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

Ծովեր և օվկիանոսներ

Ծովեր և օվկիանոսներ

Երկրագնդի հսկայական ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների: Դրանք հինգն են Հնդկական, Հյուսիսային սառուցյալ, Հարավային, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան Օվկիանոս, որոնք իրար միացած են նեղուցներով և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը: Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է: Տարօրինակ է, բայց պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, և ճանապարհորդն այն Խաղաղ է անվանել:

Ծովերն օվկիանոսների առանձին մասերն են, որոնք մասամբ շրջապատված են ցամաքով: Միայն մեկ ծով կա, որ ափեր չունի: Դա Սարգասյան ծովն է՝ Ատլանտյան օվկիանոսում՜:

Օվկիանոսներում և ծովերում ցամաքի կտորներ կան, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով: Դրանք կղզիներն են: Օվկիանոսնե­րում կան նաև խոր անդունդներ:

Երկրագնդի ամենամեծ կղզին Գրենլանդիան է, որը թարգմանաբար նշանակում է «կանաչ երկիր»:

Գիտե՞ս, որ օվկիանոսի ամենախոր տեղը Մարիանյան իջվածքն է՝ Խաղաղ օվկիանոսում: Նրա խորությունն այնքան մեծ է (11 հազար մետր), որ եթե Ջոմոլունգմա լեռն ընկղմեինք մեջը, գագաթը շատ խոր ջրի տակ կմնար:

Օվկիանոսների աղի ջուրն անթիվ-անհամար կենդանիների ու բույ­սերի տունն է: Ամենահին ժամանակներից ծովերն ու օվկիանոսները սննդի կարևոր աղբյուր են եղել: Ծովի ջրից կերակրի աղ են ստանում: Օվկիանոսներից ու ծովերից գոլորշիացած ջուրը վերադառնում է անձրևների ու ձյան տեսքով:

Երկրագնդի գրեթե ողջ ցամաքն ուսումնասիրված է, բայց օվ­կիանոսի խորքերն ուսումնասիրելն ավելի դժվար է, քանի որ ջրի շեր­տի ծանրությունը թույլ չի տալիս, որ սուզորդները շատ խոր սուզվեն: Եթե 1 լ ծովի ջուր գոլորշիացնենք, ապա ամանի հատակին մոտ 35գ աղ կմնա: Աղը դժվարացնում է մարմինների սուզվելը: Հայտնի Մեռ­յալ ծովում ջուրն այնքան աղի է, որ մարդն առանց ջանք գործադրելու կարող է մնալ ջրի երեսին:

Ապարաշերտ

Ապարների զարմանահրաշ աշխարհում
Опубликовано 17 декабря, 2021

Նպատակը — Սովորողները ծանոթանում են Հայաստանի Հանրապետության ընդերքի հարստության տեսակներին՝ օգտակար հանածոներին և հանքավայրերին, թանկարժեք և կիսաթանկարժեք ապարների տեսակներին: Ստեղծում են իրենց անձնական հավաքածուն:

Նախատեսված է 4-5-րդ դասարանի սովորողների համար:

Ժամկետը — Շուրջ տարի

Ի՞նչ կուզենայիր ունենալ 2022 թվականին, որ պակասում էր 2021-ին: Ես կուզենայի ստանալ այդքան սպասված Գո քարտ կոչվող մեքենայից, որ ինքս վարեի:
2021 թվականից ո՞ր օրը միշտ կմնա քո հիշողության մեջ և ինչու՞:Իմ հիշողության մեջ միշտ կմնա Հայաստանում դպրոց հաճախելուս վերջին օրը:
Ո՞րն էր քո ամենամեծ ձեռքբերումը այս տարվա մինչև այս օրը: Ամենամեծ Ձեռքբերումս նոր համակարգչային ծրագիր սովորելն էր, որի շնորհիվ ես եմ ծրագրեր կազմում:
Ո՞րն էր քո ամենամեծ անհաջողությունը:Իմ ամենամեծ անհաջողությունը ընկերներիցս հեռու լինելն է:
Ո՞րն էր քո գնած ամենալավ բանը:Իմ գնած ամենալավ բանն էր մայրիկիս տարեդարձի նվերը, որից նա շատ ուրախացավ:
Ու՞մ կուզեիր գովել:Կուզեի գովել փոքրիկ եղբորս:
Ի՞նչն է ամենաշատը քեզ ոգևորում:Ինձ ամենաշստը ոգևորում է Ամանորյա նախագծերը:
Ի՞նչ կուզեիր ավելի շատ անել:Նոր տարվա հետ կապված նախագծեր կուզեի շատ անել:
Ի՞նչ կուզեիր ավելի քիչ անել:Ես կուզեի ավելի քիչ հեռուստացույց դիտել:
Ո՞րն էր քո սիրելի հեռուստահաղորդումը:իմ սիրելի հեռուստահաղորդումը դա զվարճալի սիթքոմերն են:
Ո՞րն էր քո կարդացած ամենալավ գիրքը:Իմ կարդացած ամենալավ գիրքը դա Գանձեի կղզին է:
Ո՞րն էր քո սիրելի ֆիլմը այս տարի:Իմ սիրելի Ֆիլմն էր Scuid Game-Ը:
Ի՞նչ էիր ուզում 2021-ին և չստացար:Ես ուզում էի մնալ Հայաստանում բայց չստացվեց:
Ի՞նչ էիր ուզում 2021-ին և ստացար:Ուզում էի գալ Հայրիկիս մոտ և դա ստացվեց:
Ո՞րն է 2021թվականի քո լավագույն լուսանկարը, տեղադրիր այստեղ:


Սեպտեմբերից առ այսօր ամենահետաքրքիր ուսումնական նախագիծը Փոցրիկ սիրտս ում նվիրե ն է:
Սեպտեմբերից առ այսօր ամենահետաքրքիր ուսումնական ճամփորդությունը Արատեսն էր:



на https://mishamatevosyan.edublogs.org/2021/11/14/425/ 1


https://mishamatevosyan.edublogs.org/2021/12/09/506/ ‎


https://mishamatevosyan.edublogs.org/2021/12/07/498/ ‎


matem (копия)

Հաշվետվություն 2


՝ https://mishamatevosyan.edublogs.org/2021/11/10/435/ ‎


https://mishamatevosyan.edublogs.org/2021/10/07/344/ ‎


https://mishamatevosyan.edublogs.org/2021/09/23/337/ ‎


https://mishamatevosyan.edublogs.org/2021/09/21/319/ ‎
https://mishamatevosyan.edublogs.org/2021/09/15/305/ ‎
https://mishamatevosyan.edublogs.org/2021/09/14/289/ ‎


https://mishamatevosyan.edublogs.org/2021/09/09/255/ ‎
https://mishamatevosyan.edublogs.org/2021/09/08/248/ ‎